Posted in Ուսումնական նյութեր, ուսումնական ճամփորդություն

Ողջույն Սասունիկ

 

Այսօր մի շատ հետաքրքիր զուգադիպության պատճառով կամ շնորհիվ ես մասնակցեցի իմ առաջին ուսումնական ճամփորդությանը դեպի Սասունիկ գյուղի Արմինե Կարապետիի անվան մանկապարտեզ ,,թթուդրիկի,, և ,,լավաշթխիկի,, ծեսերը համատեղ ուժերով իրականացնելու: Ճանապարհը շատ կարճ թվաց, քանի որ երթուղայինում տիրում էր շատ -շատ ուրախ մթնոլորտ: Հասանք մանկապարտեզ և մեզ դիմավորեցին մանկապարտեզի աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ: Հենց բակում երգեցինք պարեցինք նոր ներս գնացինք:

Այնուհետև շատ արագ բաժանվեցինք աշխատանքային երկու խմբերի: Առաջին խումբը մնաց պարտեզում թթու դնելու, իսկ մյուս խումբը, որտեղ ես էլ էի ընդգրկված գնացինք լավաշ թխելու:  Մեզ հետ էին նաև Մարի Կարապետիի դաստիրակներից և սաներից կազմված մի խումբ: Ոտքով անցանք գյուղի միջով, մինչև հասանք այն վայրը , որտեղ թխելու էինք լավաշը: Մեզ դիմավորեց Ալլա տատիկը’ մի շատ հետաքրքիր կին, ով վերջին 5 տարիներին առաջին անգամ էր բատատը ձեռքն առել են էլ ,,մեր խաթեր համար,,: Երգեցինք հաց թխելու բոլոր երգերը ‘ դեռ մի բան էլ ավելին: Պարզվեց, որ Ալլա տատիկը շատ է սիրում ասմունքել, նաև ճվիկներ լսեցինք:Նաև ավելացնեմ, որ շվիահարներովս այնտեղ շվի էլ նվագեցինք:

received_741586276191067

Ավելի մանրամասն տեսանյութում:

Այնուհետև վերադարձանք պարտեզ և օրը ամփոփեցինք ընդհանուր քննարկմամբ: Կիսվեցինք մեր տպավորություններով, խոսեցինք ապագայի պլանների մասին և վերջում սկսեցինք երգել ու երգել: Այնքան էինք տարվել երգով, որ չէինք էլ նկատել, որ պարտեզում քնի ժամ էր արդեն և սաները պատրաստվում էին քնել, մի հատ էլ օրորոցային երգեցինք և վերադարձանք:

 

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել մեկնաբանություն