Posted in Без рубрики

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ 

Ամառային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի։  համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են  բակում։   Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Շարունակել կարդալ

Posted in Շաբաթվա նախագիծ

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 31․08-04․09, ճաշացանկ

ՀՀ պարետի որոշումը, աշխատակարգը և անվտանգության կանոնները նախակրթարանում

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30—Նախաճաշ
  • 10:30-11:00`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • 11:00-12:15-Աշնանային  լողափ
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհում:

Շարունակել կարդալ “Աշխատանքային շաբաթվա նախագիծ 31․08-04․09, ճաշացանկ”

Posted in Без рубрики, նախագծեր

Նախագիծ

Նախագծի անվանումը՝  «Խաղալիքս պարտեզին»

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Տևողությունը՝ Սեպտեմբերի 1-ից 4-ը

Անհրաժեշտ գործիքներ՝ Տարբեր մարզական և զարգացնող խաղեր և խաղալիքներ Շարունակել կարդալ “Նախագիծ”

Posted in ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս ամսվա հաշվետվություն

Արտակարգ ամառվա վերջին ամիսն էլ մոտեցավ իր ավարտին։ Սկսում ենք նոր ուսումնական տարի՝ հույս ունենալով այլևս զերծ մնալ արտակարգ իրավիճակներից։

Շատ հագեցած և հետաքրքիր ամիս ունեցանք, իրականացրեցինք բազմաթիվ նախագծեր և գործունեություններ։

Մենք ևս մասնակցեցինք «Մեղրաքամի ծեսին»՝ մեր առօրյա գործունեություններում ներառելով մեղրն ու մեղուներին։ Փորձեցինք պատրաստել և ներկայացնել փոքրիկ անիմացիոն մուլտֆիլմ, որտեղ հերոսները խոսում էին մեր սաների ձայներով։ Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա հաշվետվություն”

Posted in ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային շաբաթվա ամփոփում 24․08-28․08

Աշխատանքային շաբաթը սկսեցինք Սոֆիի ծննդյան ծեսով։ Մեր գեղեցկուհին դարձավ 4 տարեկան։

Սոֆիի շախով շուխով ծննդյան ծեսը

Երեքշաբթվա համար ըստ մեր աշխատանքային նախագծի նախատեսել էինք, որ չիր ենք պատրաստելու։ Պատրաստեցինք և արդյունքը շատ գոհացուցիչ էր, հաջորդ օրն արդեն անուշահամ և որ ամենակարևորն է բնական(առանց շաքարավազի) չրերը պատրաստ էին։ Շարունակել կարդալ “Աշխատանքային շաբաթվա ամփոփում 24․08-28․08”

Posted in Ամառային պարտեզ, մեր առօրյան

Լվանում ենք մեր խաղալիքները

Ամեն ուրբաթ, ավանդույթի համաձայն մաքրում ենք մեր լողավազանը, բայց մինչ կմաքրենք՝ լողավազանի ջրով ջրում ենք մեր քոլեջի այգին, իսկ ահա այսօր էլ ևս մի ջրային և որ ամենակարևորն է՝ օգտակար գործունեություն իրականացրեցինք՝ լվացինք մեր խաղալիքները։

Քնի ժամին մեզ միացավ Տաթևը Մանվելյան՝ իր «Անուշ քուն» նախագծով։

Մանրամասները՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Posted in բնագիտական փորձեր

Այրվող ջուր տեսե՞լ եք

Այս բնագիտական փորձը շաաաաատ հետաքրքրեց մեր սաներին, նրանք չէին հավատում իրենց աչքի տեսածին, իսկ մեր նոր սան Արեգը այնքան էր ոգևորվել, որ ասում էր․

-Հենց գնամ տուն մամայիս կասեմ, որ պարտեզում կրակ են վառում։

Իսկ թե խոսքը ի՞նչ կրակի մասին է՝ պարզ կդառնա տեսանյութը դիտելիս։

Posted in Դաստիարակի օրագիր

Հոգատարներս

Խմբում ումենք նոր սաներ, ովքեր դեռ նվնվում են օրվա ընթացքում և մայրիկին են ուզում:

Այսօր, երբ զբոսնում էինք բակում, տեսնեմ մեկը մյուսին հանգստացնում է, մեկ էլ ձեռք ձեռքի տվեցին և ուրախ ուրախ սկսեցին ուսումնասիրել մեր պարտեզի բակը: Հետո նրանց միացան ևս երկու երեք սան` մեր «հնաբնակներից» և իրենք սկսեցին ծանոթացնել ու խաղացնել նորեկներին: