Posted in Վերապատրաստում

ՄԻՇՏ ՈՒՐԱԽ ԵՆՔ ՀՅՈՒՐԵՐԻՆ

 

Ինչպես տեղյակ ենք  կրթահամալիրում անց են կացվում նախադպրոցական հիմնարկներում աշխատող անձանց վերապատրաստումներ, և մենք էլ անմասն չենք մնում: Այսօր վերապատրաստման շրջանակներում մեզ հյուր էր եկել ընկեր Բավականը’ Էջմիածնից:  Ընկեր Բավականի հետ երգեցինք արտասանեցինք, շնչառությունը զարգացնող խաղ խաղացինք և կատարեցինք այլընտրանքային նկարչություն ֆայլերով և գուաշներով, որը նաև դրական ազդեցություն է թողնում փոքրերի զգայական ոլորտի վրա, քանի որ աշխատում էինք մատիկներով: Ստացանք գեղեցիկ աշնանային տերևներ: Հետո ընկեր Բավականը փոքրիկների համար պատմեց ,,Սևուկ ուլիկի,, հեքիաթը, փոքրիկներին շատ դուր եկավ:

Հետո ճաշեցինք, երեխաները պառկեցին, իսկ մենք ‘ ես և ընկեր Բավականը գնացինք Մայր դպրոց, որտեղ մեզ միացան մեր կրթահամալիրի մյուս դաստիարակներն ու վերապատրաստվողները և միասին մեր սիրելի սենսեյ Հայկուհու ղեկավարությամբ մասնակցեցինք սպորտային պարապմունքի:

 

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել մեկնաբանություն