Posted in Հեռավար ուսուցում, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Խոսենք հայեցի

Հեռավար առցանց աշխատանքի ամփոփում

ՀՀ ուսումնական համակարգը աշխատում է առցանց։ Ամբողջ համացանցը ողողված է առցանց հավելվածների գովազդներով և տեսադասերով, ինչը շատ ողջունելի է, քայլում ենք ժամանակին համընթաց։ Միևնույն ժամանակ երեկ զրուցում էի քրոջս հետ, ով բնակվում է բազմամիլիոնանոց Մոսկվայում, աշխատում է դպրոցում և առցանց կրթության մասին հատուկ ուսուցողական հարթակներում նույնիսկ գաղափար չունեն։ Այլ բան է Մխիթար Սեբաստացին, որտեղ շատ վաղուց իրականացվում է առցանց հեռավար ուսուցում։ Այս շաբաթ կրկին, առանց որևէ ցնցումի և դժվարության անցանք առցանց կրթության։ Դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանից աշխատանքային ցուցումներ ստանալով` անցանք գործի։ Նախագիծը պատրաստ էր։ Ծնողներին տեղեկացրեցի, որ կրկին աշխատելու ենք առցանց և առաջարկեցի իրենց քննարկենք մեր ծնողական խմբում և միասին որոշենք մեր շաբաթվա անելիքները։ Մեկ երկու առաջարկություններ լսելուց հետո մոտավոր պատկերացում կազմեցի, թե ինչպիսի գործունեությունը նրանց սրտով էլ կլիներ։ Եվ այսպես որոշեցինք ըստ օրերի մեր անելիքները։

Երկուշաբթվա թեման թաքնված տեսախցիկն էր։ Իմաստը կայանում էր նրանում, որ ծնողը հնարավորինս աննկատ տեսանկարահաներ իր երեխային, որպեսզի ամեն ինչ լիներ ինքնաբուխ, հանպատրաստից։ Կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց, հատկապես կիքսերը, երբ երեխաները բացահայտում էին, որ մայրիկներն իրենց նկարահանում էին։

Հեռավար առցանց ուսուցում օր 1 « Իմ օրը»

Երեքշաբթվա թեման «Իմ թաղարն էր»։ Այսօր մեր սաները պետք է ծաղիկներ ցանեին, և ինչպես նախագծում էի գրել, հետագայում, երբ ծաղիկները կսկսեն աճել կրկին կանդրադառնանք թաղարներին ընտանեկան նախագծերի տեսքով։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքերը շաաատ շաաաատ էին։ Նախ Մկոյան Համլետը հայտարարեց, որ ցանում է զատիկի խոտ, Մկրտչյան Համլետը զրույցի բռնվեց մայրիկի հետ, վերցրեց բահերից իր նախընտրածը և համոզեց մայրիկին, որ ընկեր Էմման է այդպես ասել, հետո էլ դժգոհեց, թե էս ի՞նչ դժվար գործ են իրեն տվել։ Էվան թաղարում թաղում կազմակերպեց, հետո մայրիկի միջամտությամբ ծաղիկը կյանքի կոչեցին, իսկ Սամվելը իրենց տան բակում Լիլիաներ տնկեց տատիկի հետ՝ խոստանալով ծաղկելու դեպում        նվիրել ընկեր Էմմային՝ ինձ։

Հեռավար առցանց ուսուցում օր 2 «Իմ թաղարը»

Մարտի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է «Միջինքը»։ Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ օրը, այսինքն, երբ կիսվում է պահքը։Մեր սաները նույնպես անմասն չմնացին և իրենց մայրիկների ու տատիկների հետ մետաղադրամով թխվածքներ պատրաստեցին։ Թխվածքներ, քանի որ մետաղադրամի պահը պահպանված էր, բայց յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացրել իր Միջինքը, որը և շատ գովելի է, ինչպես կասեր Մկոյան Համլետը․

-Բարև ձեզ, էսօր գաթա թխելու օրնա, գաթայի փոխարեն մամաս  կպատրաստի կոպեկով փախլավա։

Հեռավար առցանց ուսուցում օր 3-րդ «Միջինք»

Սահուն և աննկատ եկանք հասանք հինգշաբթի օրվան։ Քանի որ ցանկացած երեխա սիրում է մուլտֆիլմ դիտել, որոշեցինք այսօր մուլտֆիլմի դիտում կազմակերպել, սակայն ամեն մուլտֆիլմ չէ, որ խորհուրդ է տրվում դիտել, անտեղի նյարդային լարվածություն, ագրեսիա և նման այլ հոգեվիճակներ չառաջացնելու համար, մեր ընտրությունը կանգ առավ հին ու բարի «Պույ պույ մուկիկի վրա», սակայն, խրախուսելով առողջ ապրելակերպը, մուլտֆիլմի դիտում- քննարկումը եզրափակեցինք գլուխկոնծիների շքերթով։Հետաքրքիր էր լսել Քյոխվայանց եղբայրների քննարկումը, նկատեցի, որ մի շաբաթվա ընթացքում, որքան է մեծացել Միքայելը։

Հեռավար առցանց ուսուցում օր չորրորդ մուլտֆիլմի դիտում, քննարկում

Օր օրի նկատում եմ, թե ինչպես են առաջադիմում սաներս, շաբաթվա  սկզբում տեսախցիկից փախչող երեխաները, այսօր իրենք են ասում․

-Մա՛մ, նկարի՛, խոսում եմ։

Ներկայանում են, պատմում են, նույնիսկ ֆեյսբուքյան ֆորումներից մեկում, մեր ծնողներից մեկի նամակագրությունը տեսա, երբ ծանոթը մեր մայրիկին ասում էր, որ Արսենը լրիվ ապագա բլոգեր է, քանի որ մեր մայրիկներն էլ են ոգևորված և ,մեկը մյուսին հերթ չտալով, իրենց էջերը ողողում են իրենց երեխաների առցանց առաջադրանքներով ։

Շաբաթվա վերջին օրը նախատեսել էի բակային խաղերի օր հայտարարել, սակայն, երկրի կարանտինային վիճակը հաշվի առնելով, մի փոքր փոփոխություն մտցրեցի նախագծում․ գունավոր խմորիկ պատրաստելու բաղադրատոմսով կիսվեցի մեր ծնողների հետ, ո՛վ բակ կգնա բակային վիդեոներ կուղարկի, ո՛վ էլ կմնա տանը՝ գունավոր խմորիկ կպատրաստի։

Հեռավար առցանց ուսուցում օր 5-րդ գունավոր խմորիկ

Հ.Գ. Դաստիարակներով մի հետաքրքիր նախաձեռնություն-ֆլեշմոբ սկսեցինք։ Սկսեցինք ներկայացնել մեր օրը։

 

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s