Posted in Հեռավար ուսուցում, Ընտանեկան

Հեռավար առցանց ուսուցում օր 2 «Իմ թաղարը»

IMG_20191015_110301

Այսօրվա մեր թեման «Իմ թաղարն է»։ Սաները ընտանիքի անդամների հետ կպատրաստեն հետաքրքիր թաղարներ, կձևավորեն դրանք, սենյակային բույսեր կտնկեն՝ խոստանալով, որ հոգ կտանեն իրենց «կանաչ ընկերներին»։ Երբ բույսերը սկսեն աճել կրկին կանդրադառնանք մեր թաղարներին, խոշորացույցով կուսումնասիրենք, կչափենք, կփխրեցնենք և կսնուցենք հողը։

Քանի որ Սամվելը սեփական տանն է ապրում՝ ավելի հետաքրքիր է դարձրել առաջադրանքը և տատիկի հետ ծաղիկ է տնկում իրենց այգում, հետն էլ ավելացնում․

-Հենց ծաղիկները աճեն նվիրելու եմ ընկեր Էմմային։

Մկրտչյան Համլետի ինքնաշեն թաղարը շատ հետաքրքիր և յուրօրինակ ստացվեց, իսկ ընթացքում նրա բլբլոցը լրիվ ցնդվելիք էր։

-Մա՛մ, էս ինչ դժվար գործ ես ինձ տվել, լրիվ հոգնեցի վայ։

Մայայի թաղարը

Արսենի բառիս բուն ինքնաշեն թաղարը ինքնաշեն ծաղիկներով

Մկոյան Համլետ- Բարև ձ՛եզ, ցանում ենք զատիկի խոտ😂😂😂😂

Գրիգորյան Էվա

Քյոխվայանց Դանիելի ,,մառկովկան,, ինչը հետո պարզվեց, ոսպ էր և Քյոխվայանց Միքայելի ,,սեմուշկան,, ինչն էլ պարզվեց ձավար էր 😄😄😄

Գրիգորյան Միլայի թաղարը

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել մեկնաբանություն