Posted in Հեռավար ուսուցում, Ընտանեկան

Ծիսական տիկնիկներ

Քանի որ շաբաթը ծիասկան է այսօր էլ փորձում ենք ստեղծել ծիսական կերպարներ՝ ակլատիզ, ուսիս տատ, նուրի տիկնիկ․․․

Տիզ֊տիզ,Ակլատիզ… — Հռիփսիմե ... Աշխարհը տիկնիկիս աչքերով ...      Ծնողները երեխաներին վերածում են վերոնշյալ ծիսական կերպարներից որևիցե մեկը և լուսանկարահանում։ Արդյունքում կունենանք ծիսական կերպարներով գեղեցիկ ֆոտոշար։

Այվազյան Սամվել

Մկրտչյան Համլետի ծիսական կերպարը շաաաաատ հետաքրքիր և յուրօրինակ է ստացվել.

Քյոխվայանց Դանիել, Քյոխվայանց Միքայել

Բաղդասարյան Արսեն

Թորոսյան Մարիա, Թորոսյան Մալենա

Գալստյան Արեն

Posted in Ընտանեկան

Ավրորայի ընտանեկան նախագծերը

Screenshot_2020-04-03-16-30-16-825_com.miui.gallery

Ավրորայի յուրահատկության և առանձնահատուկության մասին ոչ մեկ անգամ եմ առիթ ունեսել գրառում անելու դաստիարակի օրագրում։ Ավրորան շատ է սիրում երգել։Այս անգամ էլ ընտանեկան նախագծերի շրջանակներում կներկայացնեմ Ավրորայի և իր մայրիկի կողմից առաջարկվող և իրականացված նախագծերը։

 

 

 

Համոզված եմ, որ Ավրորոայի ձեռքով պատրաստված շոկմանժեն շաաաատ համեղ կլինի։

Իսկ մյուս տեսանյութը դիտելիս պարզ կդառնա, թե ինչ «ֆոկուսի» մասին է խոսքը։

Posted in Հեռավար ուսուցում, նկարչություն, տեխնոլոգիա,ծեփ, Ընտանեկան

Պատրաստվում ենք ծաղկազարդին

IMG-1917a8c0af908627c157acc6e49612bb-VIMG-f55a2ef4981eaf449fbd0d281da87626-V Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակին նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս տարի ծաղկազարդը նշվում է ապրիլի 5-ին։

Ծեսին ընդառաջ այսօր կկատարենք տեխնոլոգիական աշխատանքներ՝ պատրաստելով ծաղկած ծառեր։ Պատրաստման նյութերը և այլընտրանքային տարբերակները թողնում եմ ծնողների երևակայությանը։ Այնուհետև ծաղկած ծառը կծառայի որպես զատկածառ, ինչը կզարդարենք մեր պատրաստած ձվերով։

Բաղդասարյան Արսեն

Ղազարյան Յանա

Քյոխվայանց Դանիել, Քյոխվայանց Միքայել

Մկրտչյան Համլետ

Գրիգորյան Էվա

Posted in նախագծեր

«Ծաղկազարդ, զատիկ» նախագիծ

IMG-0fedf7e70f8ea4fb5947298ba9138d5b-VՆախագծի անվանումը՝  « Առցանց ծաղկազար, զատիկ»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ, դաստիարակներ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Տևողությունը՝ 30․03- 12․04

Նպատակը՝  իրականացնել հեռավար առցանց ծաղկազարդի և զատիկի ծես

Խնդիրը՝ ներգրավել ընտանիքին երեխայի առօրյա, դարձնել ընտանիքը մեդիամիջավայր, ծեսը վերածել հեռավար ծիսակատարության , զարգացնել մեդիահմտություններ, երևակայություն, տեսախցիկի առջև ազատ արտահայտվելու, չկաշկանդվելու ունակություն, նորը սովորելու և սովորածը վերարտադրելու ընդունակություն, բնագիտական փորձերի, տեխնոլոգիական աշխատանքների, ազգային երգերի, ասիկ խաղիկների  միջոցով ծանոթություն ազգայինին։ Շարունակել կարդալ “«Ծաղկազարդ, զատիկ» նախագիծ”

Posted in Շաբաթվա նախագիծ, Գարնանային պարտեզ, նախագծեր

Հեռավար առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ 30.03-03.04

IMG_20200228_105457Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում 30․03-03․04՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի հրամանը։

Նախագծի անվանումը՝  « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ Շարունակել կարդալ “Հեռավար առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ 30.03-03.04”

Posted in ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հեռավար առցանց աշխատանքի հաշվետվություն (մարտ)

IMG_20200121_161519

Հովհաննես Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը կարծես հենց 2020թ մարտի մասին լիներ։ Փետրվարի վերջին օրը դաստիարակների լաբորատորիայով՝ ի դեմս ղեկավար Նելի Արղությանի,  քննարկումների արդյունքում որոշեցինք մեր մարտ ամսվա անելիքները և ոգևորված սպասեցինք աշխատանքային շաբաթվա մեկնարկին, բայց ինչպես ժողովուրդն է ասում շաբաթը ուրբաթից շուտ եկավ և մեկ շաբաթով դասերը հետաձգվեցին։ շատ արագ նոր նախագիծկազմեցինք առցանց աշխատանքի։ Հեռավար առցանց աշխատանքի փորձ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը նոր չէ, որ պետք է ձեռք բերեր, բայց այ հեռավար պարտեզը կարծես թե նորություն էր, մտավախություններ կային, որ ծնողները չեն համագործակցի, սակայն սխալվեցի փաստորեն ծնող-պարտեզ կապը ստացված էր, դրա վառ արդյունք է ստորև ներկայացվող մեկ շաբաթվա առցանց աշխատանքի ամփոփումը․ Շարունակել կարդալ “Հեռավար առցանց աշխատանքի հաշվետվություն (մարտ)”

Posted in Հեռավար ուսուցում, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հեռավար առցանց աշխատանքի ամփոփում

ՀՀ ուսումնական համակարգը աշխատում է առցանց։ Ամբողջ համացանցը ողողված է առցանց հավելվածների գովազդներով և տեսադասերով, ինչը շատ ողջունելի է, քայլում ենք ժամանակին համընթաց։ Միևնույն ժամանակ երեկ զրուցում էի քրոջս հետ, ով բնակվում է բազմամիլիոնանոց Մոսկվայում, աշխատում է դպրոցում և առցանց կրթության մասին հատուկ ուսուցողական հարթակներում նույնիսկ գաղափար չունեն։ Այլ բան է Մխիթար Սեբաստացին, որտեղ շատ վաղուց իրականացվում է առցանց հեռավար ուսուցում։ Այս շաբաթ կրկին, առանց որևէ ցնցումի և դժվարության անցանք առցանց կրթության։ Դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանից աշխատանքային ցուցումներ ստանալով` անցանք գործի։ Նախագիծը պատրաստ էր։ Ծնողներին տեղեկացրեցի, որ կրկին աշխատելու ենք առցանց և առաջարկեցի իրենց քննարկենք մեր ծնողական խմբում և միասին որոշենք մեր շաբաթվա անելիքները։ Մեկ երկու առաջարկություններ լսելուց հետո մոտավոր պատկերացում կազմեցի, թե ինչպիսի գործունեությունը նրանց սրտով էլ կլիներ։ Եվ այսպես որոշեցինք ըստ օրերի մեր անելիքները։

Երկուշաբթվա թեման թաքնված տեսախցիկն էր։ Իմաստը կայանում էր նրանում, որ ծնողը հնարավորինս աննկատ տեսանկարահաներ իր երեխային, որպեսզի ամեն ինչ լիներ ինքնաբուխ, հանպատրաստից։ Կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց, հատկապես կիքսերը, երբ երեխաները բացահայտում էին, որ մայրիկներն իրենց նկարահանում էին։

Հեռավար առցանց ուսուցում օր 1 « Իմ օրը»

Երեքշաբթվա թեման «Իմ թաղարն էր»։ Այսօր մեր սաները պետք է ծաղիկներ ցանեին, և ինչպես նախագծում էի գրել, հետագայում, երբ ծաղիկները կսկսեն աճել կրկին կանդրադառնանք թաղարներին ընտանեկան նախագծերի տեսքով։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքերը շաաատ շաաաատ էին։ Նախ Մկոյան Համլետը հայտարարեց, որ ցանում է զատիկի խոտ, Մկրտչյան Համլետը զրույցի բռնվեց մայրիկի հետ, վերցրեց բահերից իր նախընտրածը և համոզեց մայրիկին, որ ընկեր Էմման է այդպես ասել, հետո էլ դժգոհեց, թե էս ի՞նչ դժվար գործ են իրեն տվել։ Էվան թաղարում թաղում կազմակերպեց, հետո մայրիկի միջամտությամբ ծաղիկը կյանքի կոչեցին, իսկ Սամվելը իրենց տան բակում Լիլիաներ տնկեց տատիկի հետ՝ խոստանալով ծաղկելու դեպում        նվիրել ընկեր Էմմային՝ ինձ։

Հեռավար առցանց ուսուցում օր 2 «Իմ թաղարը»

Մարտի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է «Միջինքը»։ Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ օրը, այսինքն, երբ կիսվում է պահքը։Մեր սաները նույնպես անմասն չմնացին և իրենց մայրիկների ու տատիկների հետ մետաղադրամով թխվածքներ պատրաստեցին։ Թխվածքներ, քանի որ մետաղադրամի պահը պահպանված էր, բայց յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացրել իր Միջինքը, որը և շատ գովելի է, ինչպես կասեր Մկոյան Համլետը․

-Բարև ձեզ, էսօր գաթա թխելու օրնա, գաթայի փոխարեն մամաս  կպատրաստի կոպեկով փախլավա։

Հեռավար առցանց ուսուցում օր 3-րդ «Միջինք»

Սահուն և աննկատ եկանք հասանք հինգշաբթի օրվան։ Քանի որ ցանկացած երեխա սիրում է մուլտֆիլմ դիտել, որոշեցինք այսօր մուլտֆիլմի դիտում կազմակերպել, սակայն ամեն մուլտֆիլմ չէ, որ խորհուրդ է տրվում դիտել, անտեղի նյարդային լարվածություն, ագրեսիա և նման այլ հոգեվիճակներ չառաջացնելու համար, մեր ընտրությունը կանգ առավ հին ու բարի «Պույ պույ մուկիկի վրա», սակայն, խրախուսելով առողջ ապրելակերպը, մուլտֆիլմի դիտում- քննարկումը եզրափակեցինք գլուխկոնծիների շքերթով։Հետաքրքիր էր լսել Քյոխվայանց եղբայրների քննարկումը, նկատեցի, որ մի շաբաթվա ընթացքում, որքան է մեծացել Միքայելը։

Հեռավար առցանց ուսուցում օր չորրորդ մուլտֆիլմի դիտում, քննարկում

Օր օրի նկատում եմ, թե ինչպես են առաջադիմում սաներս, շաբաթվա  սկզբում տեսախցիկից փախչող երեխաները, այսօր իրենք են ասում․

-Մա՛մ, նկարի՛, խոսում եմ։

Ներկայանում են, պատմում են, նույնիսկ ֆեյսբուքյան ֆորումներից մեկում, մեր ծնողներից մեկի նամակագրությունը տեսա, երբ ծանոթը մեր մայրիկին ասում էր, որ Արսենը լրիվ ապագա բլոգեր է, քանի որ մեր մայրիկներն էլ են ոգևորված և ,մեկը մյուսին հերթ չտալով, իրենց էջերը ողողում են իրենց երեխաների առցանց առաջադրանքներով ։

Շաբաթվա վերջին օրը նախատեսել էի բակային խաղերի օր հայտարարել, սակայն, երկրի կարանտինային վիճակը հաշվի առնելով, մի փոքր փոփոխություն մտցրեցի նախագծում․ գունավոր խմորիկ պատրաստելու բաղադրատոմսով կիսվեցի մեր ծնողների հետ, ո՛վ բակ կգնա բակային վիդեոներ կուղարկի, ո՛վ էլ կմնա տանը՝ գունավոր խմորիկ կպատրաստի։

Հեռավար առցանց ուսուցում օր 5-րդ գունավոր խմորիկ

Հ.Գ. Դաստիարակներով մի հետաքրքիր նախաձեռնություն-ֆլեշմոբ սկսեցինք։ Սկսեցինք ներկայացնել մեր օրը։

 

Posted in Հեռավար ուսուցում, նկարչություն, տեխնոլոգիա,ծեփ, Ընտանեկան

Հեռավար առցանց ուսուցում օր 5-րդ գունավոր խմորիկ

Արդեն մեկ աշխատանքային շաբաթ է ինչ աշխատում ենք առցանց։ Ըստ մեր նախագծի այսօր պատրաստելու ենք էկոլոգիապես մաքուր գունավոր խմորիկ- պլաստիլին։Խմորիկի բաղադրատոմսը նախօրոք ուղարկեցի ծնողներին և ահա արդյունքը ստորև’

Մկրտչյան Համլետ

Սարգսյան Գրիգոր,  Գրիգորյան Էվա, Քյոխվայանց Դանիել, Քյոխվայանց Միքայել

 

Կարեյան Ալեքս

Վարդանյան Մայա

Posted in Հեռավար ուսուցում, Ընտանեկան

Հեռավար առցանց ուսուցում օր չորրորդ մուլտֆիլմի դիտում, քննարկում

Հեռավար ուսուցման չորրորդ օրվա թեման «Պույ պույ մուկիկն էր։» Մեր սաները կդիտեն մուլտֆիլմը, կքննարկեն ծնողների հետ, այնուհետև օրը կեզրափակենք գլուխկոնծիների շքերթով։

Քյոխվայանց Դանիել, Քյոխվայանց Միքայել

Այվազյան Սամվել

 

Առցանց ուսուցմանը նույնիսկ մասնակցում է մեր խմբի ամենակրտսեր անդամը՝Գալստյան Արմեն, ինչը շաաաաատ ողջունելի է։

 

Բաղդսարյան Արսեն

Մկրտչյան Համլետ

Posted in Հեռավար ուսուցում, ծիսական խոհանոց, Ընտանեկան, Ծեսեր

Հեռավար առցանց ուսուցում օր 3-րդ «Միջինք»

 

Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը (2020-թվականի մարտի 18-ին) կոչվում է միջինք, դա նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը(Մեջբերումը հոգևոր կայք էջից)։

Այսօր մեր սաները կպատրաստեն Միջինքի գաթա և կպատմեն, թե մետաղադրամը ընտանիքի որ անդամին  բաժին հասավ։

Մկրտչյան Համլետը ո՛չ միայն պատրաստեց, այլ նաև գտավ մետաղադրամը։

Քյոխվայանց եղբայրները նախ սոխ ու սխտոր ծեծեցին երգի տեսքով հետո պատրաստեցին թխվածքը։

Մայայի գաթան

Իսկ Սամվելենց տանը Միչինգը մի ամբողջ ծիսակարգի էր վերածվել, որտեղ մասնակցում էր համարյա թե ամբողջ ընտանիքը։

Էվայի գաթան

 

Մկոյան Համլետ

-Բարև ձեզ, էսօր գաթա թխելու օրնա, գաթայի փոխարեն մամաս՝ կյանքս, կպատրաստի փախլավա։