ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Այս շաբաթ հայ առաքելական եկեղեցին նշում էր բուն Բարեկենդանը: Մենք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի,, քոլեջի նախադպրոցական բաժնի ուսանողներս ևս անմասն չմնացինք սկզբում մասնակցեցինք   Մալաթիա Սեբաստիա հմայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությանը, երգեցինք շարականներ, ծանորացանք օրվա խորհրդին և նշանակությանը, հետո մասնակցեցինք եկեղեցու  բակում կազմակերպված միջոցառմանը:

Ասեմ , որ առաջին անգամ էի ծանոթանում տոնին, Բարեկենդան անունը շատ էի լսել , սակայն նրա իմաստին ու խորհուրդին անտեղյակ էի: Փորձեմ մի քանի խոսքով ներկայացնել տոնի իմաստն ու նշանակությունը:

    Բարեկենդան, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն:

Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ  աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեցությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծիսափնջում։

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։

250px-Lucas_Cranach_(I)_-_Adam_and_Eve-Paradise_-_Kunsthistorisches_Museum_-_Detail_Tree_of_Knowledge

Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

Խաղեր

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր:

Տարածված էին աքլորախռիվը, գոմշակռիվն ու հատկապես «ուղտ խաղացնելը»։

Տարոնում նաև փայտե ձի էին պատրաստում և, զարդարելով այն, խմբով պտտում գյուղի մեջ:

Տարածված էին նաև լախտախաղը, գնդակախաղը, վեգը (ճան), թոլոլանգին, տասսիցը և մատնին։

Պարեր

Ուրախ պարերը բարեկենդանի անբաժան մասն են եղել։ Պարերը սկսվում էին բարեկենդանի առաջին օրը և օրեցօր ավելի աշխուժանում։ Վերջին օրերը դրանք վերածվում էին համագյուղական և համաթաղային միջոցառման։ Պարում էին զուռնա-դհոլի և նվագակցության տակ։

Բարեկենդանին պարել են յալլի տալու և զոփի տալու պարերը։

Համշենում տարածված էր Բիչագ խոռոմի կամ դանակի պարը։

Հինգշաբթի օրը՝ Վարդանանց տոնի միջոցառման երկրորդ մասի ժամանակ պարել են ծիսական պարեր (գովընդներ) և ռազմապարեր:

Պարել են նաև նախնիների հիշատակությանը նվիրված պարեր:

Եվ վերջում ավելացնեմ, որ կրթահամալիրը եկեղեցու բակում հյուրասիրություն էր կազմակերպել ավանդական ճաշատեսակներով , քաղցրեղենով և շատ շատ դդումներով, կյանքումս առաջին անգամ փորձեցի ,, Ղափամա,,:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: